Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. պատարագ
                        Հունվարի 31-ին, ժամը 11-ին Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի կունենա ուխտի Սբ. Պատարագ` նվիրված Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին: 
Հավատացյալներին կոչ է արվում մասնակից լինել սիրված սրբի հիշատակի պատարագին: Արարողության ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

