ԱՄՆ ղեկավարությունը գաղտնալսում է քաղաքացիների հեռախոսազանգերը
ԱՄՆ իշխանությունների հատուկ ծառայությունները գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազանգերը, գրում է Wall Street Journal-ը` հղում անելով ԱՄՆ իրավապահ մարմիններին:
Cessna տեսակի օդանավերում տեղադրվել են հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով վերահսկվում են բջջային հեռախոսներից կատարված զանգերը:
Գաղտնալսման ծրագիրը մշակվել է կասկածելի հանցագործների` թմրադիլլերների եւ մարդասպանների գործունեությունը վերահսկելու համար, մինչդեռ թիրախում հայտնվում են նաեւ բազմաթիվ օրինապահ քաղաքացիներ: