1316 դիտում
20:48 28-02-2014
Ազգային ժողովում ո՞վ է գաղտնալսում պատգամավորներին. տեսանյութ
Գալուստ Սահակյանի անեծքը թևավոր խոսք դարձավ: Բրիֆինգում նրան է, որ ցիտում են. բոստանները հաշվում ու երազները պատմում` Մայդան չեն տեսնում: Մայդանաբոստանային կուլտուրան մոռացվեց, երբ Աղվան Վարդանյանը հորիզոնում երևաց: Քառօրյայի գնահատականը դաշնակցականը տվել է` եզակի էր: Կառավարության ոչ մի օրինագծի հերթ չհասավ: Գազ էր, Նաիրիտ ու Մարտի 1: Աղվան Վարդանյանը ասել է ու ասում է` մարտի մեկի քաղաքական էջը փակել է պետք: Մալխասյանցի բառարանն էլ փակեցին, տեղը դրեցին: Աղվան Վարդանյանը մյուսը բացեց: Ձևակերպումներն է խմբագրում` չի կարելի անընդհատ ասել «բանը»:
Խորհրդարանի տեսախցիկաֆիկացիային պատգամավորները չեն ընտելացել, ավելի զգուշավոր են դարձել: Ով եկավ, սեղանի ձայնագրիչը զննեց, ուսումնասիրեց:
Հովհաննես Մարգարյանին լրագրողները երբեք այսքան չէին սպասել: Ի՞նչ էր տեղից ձայն տալիս, որ Ալեքսանդր Արզումանյանն «արայով» խոսեց, Բաբուխանյանն էլ ոջիլներով պատասխանեց: Այդ օրը Վարդան Օսկանյանն էլ էր գրանցված ելույթի համար: Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքները նրան էլ բաժին հասան: Բայց հենց հերթը հասավ Օսկանյանին, ԲՀԿ պատգամավորն անհետացավ:
Գալուստ Սահակյանին Արամ Մանուկյանի խոսքն է վիրավորել: ՀԱԿ պատգամավորը ՀԱԿ առաջնորդին հարցաքննելու, դատելու մասին էր խոսում: Գագիկ Ջհանգիրյանը եկավ ինչ-որ մեկի ուղեկցությամբ: Ինչո՞ւ է Ջհանգիրյանը թիկնապահով շրջում` հարցի պատասխանն իրոնիայով հնչեց:
- Մեկը փորձագետս է, մյուսը` օգնականը, էն էլ գործավարուհին: Թե գործավարուհին թիկնազոր է:
Ասաց ու ակնհայտ գործավարուհու ուղեկցությամբ էլ հեռացավ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23407]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
23:32 08-06-2014
Չուրկինը պնդում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են իր հեռախոսը
1450 դիտում
16:44 14-11-2014
ԱՄՆ ղեկավարությունը գաղտնալսում է քաղաքացիների հեռախոսազանգերը
7276 դիտում
20:42 10-02-2016
Նոր վիրուսը գաղտնալսում է Skype-ի խոսակցությունները
Այս բաժնից
643 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
769 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
742 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին