211652_close_icon

Նոր վիրուսը գաղտնալսում է Skype-ի խոսակցությունները

views-count7390 դիտում article-date 20:42 10-02-2016
Նոր` T9000 վիրուսը գաղտնալսում և ձայնագրում է Skype-ի խոսակցություններն ու օգտատերերի մասին անձնական տեղեկությունները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Վիրուսի մասին առաջինը հայտնել են Palo Alto Networks-ի փորձագետնեորը: Վնասակար ծրագիրը չեն կարողանում հայտնաբերել անգամ այնպիսի հայտնի հակավիրուսային ծրագրեր, ինչպիսին են Kaspersky-ն, Norton-ն ու AVG-ը: Ամբողջական ստուգումից հետո վիրուսը հավաքում է օգտատիրոջ մասին տեղեկությունները և ուղարկում հաքերի սերվերին: Skype-ի ներկայացուցիչը նշել է, որ նոր վիրուսի և դրա պոտենցիալ վնասի մասին տեղեկությունը ներկայումս քննվում է:

Նմանատիպ նյութեր