211652_close_icon

Անհրաժեշտ է հաղթել Հայաստանի հավաքականին. Մոուտինյո

views-count1373 դիտում article-date 16:38 14-11-2014
Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիա – Հայաստան խաղից առաջ տանտերերի կիսապաշտպան Ժոաո Մոուտինյոն նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի բոլոր խաղացողները մտածում են միայն հաղթանակի մասին: «Անհրաժեշտ է հաղթել Հայաստանի հավաքականին: Այս խաղին պետք է մոտենալ այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի: Պետք է ճնշում գործադրել մրցակցի վրա և իրացնել գոլային պահերը: Պորտուգալիայի հավաքականի բոլոր խաղացողները մտածում են միայն հաղթանակի մասին»,- Մոուտինյոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր