Չեմ կարծում, որ Ռոնալդուի նկատմամբ պետք է անհատական հսկողություն սահմանել. Արթուր Ոսկանյան
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականը կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ Պորտուգալիայի ընտրանուն:
« Պորտուգալիայի ներկայիս և 2007 թվականի հավաքականների միջև հիմնական տարբերությունը փորձն է : Ներկայիս թիմը ավելի փորձառու է: Կրիշտիանու Ռոնալդո՞ւ. չեմ կարծում, որ նրա նկատմամբ պետք է անհատական հսկողություն սահմանել: Պարզապես պետք է նրա դեմ պաշտպանվող ֆուտբոլիստին, որևէ մեկը փոխօգնության հասնի: Հենց այդպես մենք խաղացինք 2007 թվականին, և կարելի է ասել, որ այդ մարտավարությունը աշխատեց: Համոզված եմ, որ հայ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալու հաղթելու նպատակով և հաղթելու են»,- Ոսկանյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: