589 դիտում
15:11 14-11-2014
Կայացել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնահատող հանձնաժողովի առաջին նիստը
Երևանի քաղաքապետարանում կայացել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին հանձնաժողովի 7 անդամներից 6-ը։
Հանձնաժողովի կազմում են Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների մեկական անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության երեք աշխատակից և հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ, ով չէր ներկայացել նիստին։
Հանձնաժողովի անդամ, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան խմբակցության» ներկայացուցիչ Թամար Պողոսյանի դիտարկմամբ՝ նիստին չներկայացած կազմակերպությունը, թեև բազմիցս է հանդես եկել առաջարկություններով, սակայն բացակայելով՝ թերևս խուսափում է կիսել պատասխանատվությունը և նախընտրում է մնալ ընդդիմախոսի դիրքում։
Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Սաշիկ Մանուչարյանը, ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է, որ Երևանում գործող թափառող կենդանիների պաշտպանությամբ շահագրգիռ երկու հասարակական կազմակեպությունները գրությամբ հրավիրվել են ներկայացված լինելու հանձնաժողովում։
««Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կրկնակի գրությամբ է հրավիրվել. նախ հրաժարվել է ներկայացուցիչ ներկայացնել, ապա, սահմանված եռօրյա ժամկետը լրանալուց հետո, երբ իրավական ակտով հանձնաժողովն արդեն ստեղծված էր, փոխել է որոշումը։ Իսկ կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է թեկնածու՝ կազմակերպության իրավաբանին, ով էլ ընդգրկվել է հանձնաժողովում։ Սակայն նիստի օրը կազմակերպությունը հայտնել է, որ իրենց կոմիտեն հրաժարվում է ներկայացնել թեկնածու, ով էլ բացակայում է նիստից։ Քանի որ հանձնաժողովի անդամների ավելի քան 2/3-ը ներկա են, հանձաժողովը իրավազոր է գումարել նիստը»,- ներկայացրել է հանձնաժողովի նախագահը։
Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատման հանձնաժողովի առաջին նիստի օրակարգում բաց ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերի քննարկումն ու հաստատումն էր։ Հանձնաժողովի անդամներ, Երևանի ավագանու անդամ-ներկայացուցիչներ Հանրապետական խմբակցությունից Համբարձում Շահինյանը և «Բարև Երևան» խմբակցությունից Անահիտ Բախշյանը հայտարարության և հրավերի բովանդակությունները գնահատել են որպես սպառիչ և օրենքի բոլոր պահանջներին համահունչ։
Հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել և հաստատել է բաց ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերը, որոնք նիստի օրը կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն։
Բաց ընթացակարգի արդյունքները կամփոփվեն սահմանված 40 օրը լրանալուց հետո։
Նմանատիպ նյութեր
4393 դիտում
13:01 23-02-2020
Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ
3787 դիտում
10:07 23-03-2023
«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մարզերում կիրականացնի թափառող շների ստերջացման համալիր ծրագիր
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1129 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան