211652_close_icon
views-count1024 դիտում article-date 08:27 14-11-2014

Բյուրեղավանի գիշերօթիկում երեխաների հանդեպ բռնությունների մասով քննություն չի կատարվել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Բյուրեղավանի գիշերօթիկում տնօրենը դաժանաբար ծեծում է երեխաներին, յուրացնում նրանց սննդի համար նախատեսված գումարները: Ամիսներ առաջ պատահած այս գործով հստակ զարգացումներ չկան. նախաքննություն է ընթանում, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում: Դեռ որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Իսկ գործի ընթացքում արդեն չորս քննիչ է փոխվել: Նախաքննությունն ընթանում է միայն տնօրենի չարաշահումների մասով, իսկ երեխաների նկատմամբ ծեծի ու բռնությունների մասով ընդհանրապես քննություն չի կատարվել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր