Ավագանու ԲՀԿ անդամները ծեծել են թեկնածուին. Ժողովուրդ
Կոտայքի մարզի Քասախ համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը չեն հանդարտվում, գրում է Ժողովուրդ թերթը: Այստեղ նախորդ տարվա սեպտեմբերից ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտում էին դրանք. նոր ընտրություններ նշանակվեցին:
Թերթի տեղեկացմամբ`համայնքի ավագանու անդամի թեկնածու Վ. Դավթյանը ցանկացել է ԲՀԿ ավագանու անդամների և ակտիվիստների՝ թույլ տված ապօրինությունների մասին տեղյակ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը ծանր է նստել նրա վրա: Ավագանու ԲՀԿ անդամները ծեծել են Դավթյանին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: