211652_close_icon
views-count1376 դիտում article-date 07:31 14-11-2014

Ֆեյսբուքյան ֆիդայիզմը և հայրենասիրությունը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած` սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաև մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաև դատապարտող երանգներ: Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձևանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը և գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը և ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը. վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով»: Խմբագրականն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր