211652_close_icon
views-count4481 դիտում article-date 22:47 13-11-2014

Գյումրին հրաժեշտ տվեց բացառիկ շիրազագետին. Aravot.am

Ինչպես հայտնի է Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգությունից զոհվել էր նաև Հովհաննես Շիրազի մտերիմներից մեկը՝ Արամայիս Շիրազունին, որը բանաստեղծի տուն-թանգարանի գլխավոր հիմնադիրներից է ու նաև թանգարանի ֆոնդապահն էր: Այսօր նրան քաղաքի բնակիչների, մտավորականների, իշխանությունների ու Հովհաննես Շիրազի ընտանիքի անդամների մասնակցությամբ հուղարկավորեցին «Հովհաննես Շիրազի» տուն-թանգարանից: Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանի յուրաքանչյուր մտավորական մի հիշարժան պատմություն ունի կապված Արամայիս Շիրազունու հետ: Հովահաննես Շիրազի որդին՝ Վանանդն ասաց, որ նա «ֆանատիկ սեր» ուներ Շիրազի հանդեպ, իսկ բանաստեղծի մեծ քրոջ՝ Գոհարի թոռնուհի Նարինե Խաչատրյանը, որը բանաստեղծի տուն-թանգարանի էքսկուրսավարն է, հպարտությամբ նշեց, որ Արամայիսին ճանաչում ու հարգում էին բոլորը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2014/11/13/515663/]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել:

Նմանատիպ նյութեր