Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից տեղեկացավ, որ Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը: Այն զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: