Լոնդոնի «Արսենալ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսին ձեռք բերելու համար պատրաստ է 31,3 մլն ֆունտ առաջարկել գերմանական թիմին, հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Հյումելսը քննարկում է իր կարիերան լոնդոնյան ակումբում շարունակելու տարբերակը: Եթե կողմերին հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ապա տեղափոխությունը կկայանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանին իր կազմում տեսնելու ցանկություն է հայտնել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: