1707 դիտում
12:30 19-12-2022
Փոխվարչապետ կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյանը. տեղի է ունենում ԱԽ նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցում են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ ևս քննարկել ենք այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
15:18 11-11-2014
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին
1402 դիտում
13:43 20-12-2022
Վահե Հովհաննիսյանը նշանակվեց ֆինանսների նախարար
619 դիտում
20:59 17-05-2024
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ
Այս բաժնից
460 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
814 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին