211652_close_icon
views-count1710 դիտում article-date 11:55 11-11-2014

Գործը «սառը» պատերազմին չի հասնի, եթե Ռուսաստանը խելքը գլուխը հավաքի. Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր երկիրն ամենևին էլ չի ձգտում Ռուսաստանի հետ «սառը պատերազմի», սակայն չի ընկրկի և և հարկ եղած դեպքում կխստացնի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Քեմերոնն ընդգծել է, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ բացասական հետևանքներ է ունենալու, որոնցից տուժելու է ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Եվրոպայի մնացյալ մասը: «Վերջերս սկսել են խոսել այն մասին, որ սառը պատերազմ է մոտենում: Ես գտնում եմ, որ դրան կարող է և գործը չհասնել այն դեպքում, եթե Ռուսաստանը վերջապես խելք հավաքի և դադարեցնի սադրանքները»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր