3985 դիտում
20:14 21-06-2017
Հայաստանն կա՛մ իր պարանոցը պետք է մտցնի սեղմօղակի մեջ, կա՛մ խելքը գլուխը պետք է հավաքի. Ռուբեն Մեհրաբյան
Ապրիլյան պատերազմից հետո հայկական պետությունները քաղաքական ոչ մի դաս չեն քաղել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա մատնանշեց, որ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառներն առաջին հերթին գտնվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթության վրա: Պատժամիջոցների այն փաթեթը, որն ընդունել է ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ, ստացել է իրավական ուժ:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի օրենսդիրները շատ մեծ դժվարությամբ են հետ կանգնում իրենց ընտրած պատժամիջոցներից»,- ասաց նա:
Ըստ փորձագետի՝ այդ պատժամիջոցները Ռուսաստանին մեծ վնասներ են պատճառելու և դրանց ավելացման միտումները շարունակվելու են:
«Սա նշանակում է, որ կա՛մ Հայաստանն ինքն իր պարանոցը պետք է մտցնի այդ սեղմօղակի մեջ, կա՛մ խելքը գլուխը պետք է հավաքի»,- ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանն ունի փայլուն հնարավորություններ և այլընտրանքներ, որոնք չի օգտագործում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, չնայած Սվիտալսկիի դեմ իշխանությունների սկսած արշավին: Հայաստանն ունի լավ հարաբերություններ նաև ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես նաև՝ Հայաստանն ունի անվտանգության օրակարգ Իրանի հետ, որը, ցավոք, այսօր չի աշխատում:
«Դրան գումարած՝ Հայաստանը ստացել է փայլուն առաջարկ ԱՄՆ-ից` կապված էներգետիկայի դիվերսիֆիկացման հետ, որի մասին դեռ բազմանշանակ լռում է ՀՀ կառավարությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ընդառաջ գնալով ԱՄՆ-ի առաջարկին, կթուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից:
«Հայաստանն ուղղակի հիմա կանգնած է երկընտրանքի առջև: Հայաստանի համար մարտահրավերները կրում են էքզիստենցիալ` գոյաբանական բնույթ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
11:55 11-11-2014
Գործը «սառը» պատերազմին չի հասնի, եթե Ռուսաստանը խելքը գլուխը հավաքի. Դևիդ Քեմերոն
3561 դիտում
10:59 27-10-2020
Եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի․․․ «Առավոտ»
1590 դիտում
15:47 19-12-2022
Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch