211652_close_icon

«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը, իշխանությունը պետք է խելքը գլուխը հավաքի»․Արտակ Հովհաննիսյան. Aravot.am

views-count5503 դիտում article-date 11:02 28-01-2025
Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող պաշտոնյաները։ Փաշինյանը Եռաբլուր էր այցելել անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, նրա այցելության պահին սահմանափակվել է ինչպես լրագրողների, այնպես էլ զոհված զինծառայողների ծնողների տեղաշարժը։

44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ իր տեղաշարժը եւս սահմանափակվել է։ «Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը։ Ուրիշ բան չունեմ ասելու, այս ժողովուրդը պետք է խելքը հավաքի գլուխը, նույնն էլ տվյալ օրվա իշխանությունը։ Ի՞նչ է նշանակում սահմանափակումներով մոտենալ զավակիդ շիրիմին, ես ցանկանում եմ, որ իրենք էլ սահմանափակումներով մոտենան իրենց զավակների շիրիմներին։ Երբեւիցե ես նման արտահայտություն ինձ թույլ չեմ տվել անել, բայց այսօր անելու եմ»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր