211652_close_icon
views-count1777 դիտում article-date 09:54 11-11-2014

Ջուլֆար անունն ունի հայկական ծագում. շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմի. 168 ժամ

«168 ժամ»-ը գրում է, որ Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում և առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: «Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է և հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով: Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է, ինչի համար արժանացել է համատարած հիացմունքի՝ պատմության մեջ մնալով այն եզակի մահմեդականներից, ով հսկայական գումար է նվիրաբերել քրիստոնեական կրոնական համալիրի հիմնանորոգման համար»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր