Կրեսպոն կարող է գլխավորել «Պարմա»-ն
«Պարմա»-ի ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանում դժգոհ է թիմի ելույթներին և կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնիի, տեղեկացնում է Goal.com-ը:
Դոնադոնիին «Պարմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել անցյալի հանրահայտ ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն:
Իտալիայի առաջնության 11 տուրից հետո «Պարմա»-ն 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: