211652_close_icon
views-count28760 դիտում article-date 20:17 10-11-2014

«Արտակարգ» իրավիճակ` հարսանիքի ժամանակ

Վերջերս բավականին հետաքրքիր «դեպք» է տեղի ունեցել երևանյան հարսանիքներից մեկի ժամանակ։ Փեսայի հարազատները, հարսի տնից եկեղեցի ուղևորվելիս, հիշել են, որ մատանին թողել են տանը։ Ու քանի որ հարսի տունը գտնվում է Նորքի 5-րդ զանգվածում, անիմաստ է եղել եղել հարսանքավորներից որևէ մեկին ուղարկել մատանու ետևից։ Արդեն դեպրեսիայի մեջ ընկնող փեսային օգնության է հասել քավորը, ով խորհուրդ է տվել մատանին եկեղեցի հասցնել առաքման ծառայության միջոցով։ Ու մինչ հարսանքավորները Նորքի 5-րդ զանգվածում գտնվող հարսի տնից հասել են եկեղեցի, առաքման ծառայության աշխատակիցը արդեն սպասելիս է եղել եկեղեցու դիմաց։ Այս մասին մեզ պատմեց [url=https://www.facebook.com/aniplus.am]«Անի Պլյուս»[/url] առաքման ծառայության տնօրեն Արթուր Սարգսյանը։ Սա միակ ուշագրավ դեպքը չէ։ Արթուր Սարգսյանը պատմում է, որ 2013 թվականից գործող առաքման ծառայությունը արդեն հասցրել է բազում ինքնատիպ պատվերներ ունենալ։ Գազ են լիցքավորել դեպի Բավրայի մաքսակետ ճանապարհին մնացած մեքենային, կամ շտապ դեղորայք են հասցրել գիշերվա ժամը 2-ին։ Եթե ոմանց համար դա զարմանալի է, ապա իրենց համար ամենօրյա աշխատանք է՝ մարդկանց օգնության հասնել ցայտնոտային իրավիճակներում։ Այդ պատճառով էլ աշխատակիցները[url=https://www.facebook.com/aniplus.am] «Անի Պլյուսը»[/url] կատակով անվանում են «արտակարգ» առաքման ծառայություն։ Ի դեպ, ծառայության տնօրենը մեզ տեղեկացրեց, որ վերջերս գործարկվել է մի նոր ծառայություն՝ շարժական սեյֆ։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք առաքել այնպիսի բան, որը չեք ցանկանում, որ տեսնեն կողմնակի մարդիկ (այդ թվում առաքիչը), ապա խնդիր չկա։ Պարզապես զանգահարեք 8588 կամ 010-37-00-06։ Առաքիչը ձեզ կմոտենա հատուկ սեյֆով, որի մեջ տեղադրելով առաքվող իրը՝ ինքնուրույն կփակեք և կհավաքեք գաղտնաբառը։ Հետո այն կհաղորդեք ստացողին, ով կհավաքի գաղտնաբառն ու կբացի սեյֆը։ Առաքման ծառայությունը գործում է 24 ժամ, Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։ Ծառայությունը մատչելի է, և որ ամենակարևորն է՝ ընկերությունը պատասխանատվություն է կրում առաքվող ապրանքների համար։

Նմանատիպ նյութեր