211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count1186 դիտում article-date 20:19 10-11-2014
Նոյեմբերի 10-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 10-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կորցրել է դռան բանալին, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր