211652_close_icon
views-count1989 դիտում article-date 16:58 10-11-2014

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը հերթական խորհրդակցությունն են անցկացրել, բայց հանրահավաքի օր չեն որոշել

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը` ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները այսօր ԱԺ-ում հրավիրել են հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Հայ Ազգային կոնգրես»-ի միջեւ հակասություն չկա, կա մտահոգություն` հերքելով, թե իրենց միջեւ հակասություններ կան: «Բոլորիս մտահոգությունն այն է, որ երեք տարվա գործընթացով ձեւավորված համաժողովրդական շարժումը հաջողի:Հակասություն գոյություն չունի, բայց որ տարբերություններ կարող են լինել մեթոդոլոգիայի մեջ` բնական է»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: Միաժամանակ հիշեցրեց Ստալինի եւ Չերչիլի միջեւ եղած տարաձայնությունները: Սակայն հերթական հանրահավաքի մասին, հերթական անգամ` որեւէ տեղեկություն չհայտնեցին:

Նմանատիպ նյութեր