211652_close_icon
views-count6878 դիտում article-date 15:56 10-11-2014

Ֆիզկուլտինստիտուտի մերսման դասընթացներ անցկացնող դասախոսի դեմ քրեական գործ է հարուցվել

Քրիստինա Նեբոգովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքած վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա վարելով կարճատև մերսման դասրնթացներ, նույն դասընթացի 16-րդ խմբի ունկնդիրներ Լիլիթ Դանիելյանի, էդուարդ Դավթյանի, Արթուր Մարուքյանի և էդուարդ Զաքարյանի ուսման վարձերի՝ ընդհանուր 440.000 ՀՀ դրամ գումարը ինստիտուտի ռեկտորատի որոշմամբ զեղչելու և այդ փաստը նշված ունկնդիրներից թաքցնելու, ինչպես նաև շահադիտական նպատակով փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով խարդախությամբ այդ գումարին տիրանալու նպատակով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 11 հասցեում գործող «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի իր աշխատասենյակում Լիլիթ Դանիելյանին և էդուարդ Դավթյանին հայտնել է նրանց ուսման վարձերի զեղչման հնարավորության մասին և այդ պատրվակով նրանցից վերցրել դիմումներ։ Սակայն, առանց Արթուր Մարուքյանի և էդուարդ Զաքարյանի գիտության, իր ղեկավարած ամբիոնի աշխատակցուհի Գոհար Ղարիբյանին խնդրել է վերջիններիս անուններից նրանց ուսման վարձերի զեղչման վերաբերյալ դիմումներ լրացնել և շահադիտական նպատակով զեղչման ենթակա գումարները հափշտակելու դիտավորությամբ վերր նշված 4 ունկնդիրների վերաբերյալ կազմել է ուսման վարձերը զեղչելու իրավունք վերապահող կեղծ զեկուցագիր, որր դիմումների հետ 2012 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացրել է ինստիտուտի ռեկտորատի նիստին։ Քրիստինա Նեբոգովայի զեկուցագրի հիման վրա նույն օրը ռեկտորատի նիստի որոշմամբ Լիլրթ Դանիելյանի, էդուարդ Դավթյանի, Արթուր Մարուքյանի և էդուարդ Զաքարյանի ուսման վարձերն ամբողջությամբ զեղչվել են։ Այնուհետև հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Քրիստինա Նեբոգովան Արթուր Մարուքյանին և էդուարդ Զաքարյանին չի հայտնել նրանց ուսման վարձի զեղչման ռեկտորատի որոշման մասին, իսկ Լիլիթ Դանիելյանին և էդուարդ Դավթյանին խաբեությամբ հայտնել է, թե ուսման վարձի զեղչման վերաբերյալ նրանց դիմումները մերժվել են, և չարաշահելով վերջիններիս վստահությունը, ուսման վարձի գումարներն անձամբ վճարելու կեղծ խոստումներով հիշյալ 4 ունկնդիրներից ստացել և խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի՝ ընդհանուր 440.000 ՀՀ դրամ գումար։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով եւ 325 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր