Ուկրաինացի անջատողականները սպառնացել են Վախթանգ Կիկաբիձեին
                        Վրաստանի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ճանաչված դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեին զանգահարել են անհայտ անձինք և հայտնել, իրեն զանգում են Դոնեցկից և սպառնացել սպանել նրան: Այդ մասին Կիկաբիձեն հայտնել է ուկրաինակա «1+1» հեռուստաալիքի «Աշխարհիկ կյանք» հաղորդմանը: 
«Չեմ հիշում, թե ինչ եմպատասխանել նրանց այն ժամանակ»,-ասել է դերասանը: 
Դեռևս պարզ չէ, թե ով է զանգահարել Կիկաբիձեին և արդյո՞ք դա կատակ է եղել, թե ոչ: Անձամբ Կիկաբիձեն իրավապահներին չի դիմել: 
2008 թվականի օգոտսոսյան իրադարձություններից հետո Կիկաբիձեն չեղյալ էր հայտարարել Մոսկվայում կայանալիք իր հոբելյանական համերգները՝ մի քանի սուր քնադատություններ ուղղելով ռուսաստանյան իշխանություններին, ինչից հետո արտիստը հրաժարվեց Ռուսաստան մեկնելուց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

