211652_close_icon
views-count1098 դիտում article-date 16:33 30-04-2014

Անջատողականները գրավել են Գորլովկայի քաղխորհդի շենքը

Գորլովկայում անջատողականները գրավել են քախորհրդի և ոստիկանական բաժանմունքի շենքերը։ Այս մասին հայտնում է «ОстроВ»֊ը՝ հղում անելով իրադարձության ականատեսներին։ «Զինված մարդիկ գրավել են Գորլովկայի քաղխորհրդի շենքը։ Մոտ 20 մարդ զենքեր են դատարկում։ Գրավված է նաև քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժանմունքը»,֊ հայտնել է աղբյուրը։ Միաժամանակ, ըստ Գորլովկայի 06242 կայքի հաղորդման՝ զինված մադիկ ժամանել են քաղխորհրդի շենքի մոտ դեռևս առավոտյան ժամը 5֊ին։ Ըստ Gorlovka.ua կայքի տվյալների՝ մոտավոր ժամը 2։00֊ին ոստիկանության տարածք են ներխուժել շուրջ 30 զինված անձինք՝ բոլորին ստիպելով լքել աշխատասենյակները։

Նմանատիպ նյութեր