Լուգանսկի անջատողականները մտադիր են խնդրել ՄԱԿ֊ին ճանաչել տարածաշրջանի անկախությունը
«Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» մտադիր է դիմել Միավորված Ազգերի Կազմակերպությանը խնդրանքով ճանաչել մայիսի 11֊ին անցկացված հանրաքվեի արդյունքները։
Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով հարավարևելյան մասի բանակի մամլո քարտուղար Վասիլի Նիկիտինին։
«Մենք ՄԱԿ֊ին ուղղված անկախության ճանաչման մասին ուղերձ ենք պատրաստում»,֊ հայտարարել է Նիկիտինը։