211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ադալյանին

views-count1101 դիտում article-date 12:08 10-11-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր