897 դիտում
11:46 10-11-2014
ՀՀ մշակույթի նախարարը այցելել է Արարատի մարզ
Ս. թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանում ծանոթացրել է նոր մասնաշենքի շինարարությանը և թանգարանի պայմաններին, հանդիպել Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի և Վեդիի գեղարվեստի դպրոցի մանկավարժների և ղեկավարների հետ. ներկայացվել է մարզում իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերն ու միջոցառումները, քննարկվել են ոլորտին առնչվող ձեռքբերումները, խնդիրները և դրանց լուծմանն ուղղված նպատակային քայլերը:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը և այլոք:
Մինչև գյուղ Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան հասնելը, նախարարը ծաղիկներ է դրել բանաստեղծի վթարի վայրում կառուցված հուշարձանին և շիրիմին: Պարույր Սևակի տուն-թանգարանում, Հասմիկ Պողոսյանը ծանոթացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով կառուցվող տուն-թանգարանի նոր մասնաշենքի շինարարությանը, որը մեկնարկել է 2013 թվականի հունվարի 24-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո՝ նրա հատուկ հանձնարարականով:
Թանգարանը գործում է 1981 թվականից, ունի 150 քմ մակերեսով նախասրահ, որը մինչ օրս գործում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ, ներառելով նաև մեմորիալ բնակարանի մի փոքր հատված: Վերջերս ցուցադրությունը համալրվել է ընտանիքի տրամադրած նոր նյութերով, գրողի անձնական իրերով: Թանգարանում պահվում են շուրջ 700 ցուցանմուշ, ավելի քան 1000 անուն գիրք։
Տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նախարար Հասմիկ Պողոսյանին ներկայացրել է նոր մասնաշենքի նախագիծը. մասնաշենքի կառուցումից հետո թանգարանի գործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնել մշտական ցուցադրությունը և ունենալ առանձին ֆոնդեր: Նախարարի առաջարկությամբ` տուն-թանգարանի տնօրենը ներկայացրել է նաև թանգարանի հետ կապված խնդիրները, քննարկվել են դրանց լուծման ուղիները: Պարույր Սևակի տուն-թանգարանի բակում` նախարար Պողոսյանը հանդիպել է նաև մարզի մտավորականների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Նախարարն առաջարկել է, բոլոր նախագծերն ու առաջարկությունները ներկայացնել նախարարություն` ծրագրերում ներառելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մասնագիտական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու:
Նմանատիպ նյութեր
5180 դիտում
19:53 28-03-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կայցելի Արմավիրի մարզ, այնուհետև` Արարատի մարզ
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար