Հենրիխ Մխիթարյանի գնահատականը` «Բորուսիա»-ի դեմ խաղում
Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջապես վերջ դրեց Բունդեսլիգայում անհաջող հանդիպումների շարքին: Հինգ անընդմեջ պարտությունից հետո Կլոպի սաներին հաջողվեց առաջին հաղթանակը տանել: 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած մրցավեճի ելքը վճռեց հյուրերի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերի զավեշտալի ինքնագոլը:
Խաղից հետո գերմանական Ruhr Nachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները:
Վայդենֆելլեր՝ 3
Դուրմ՝ 3
Պիշչեկ՝ 2.5
Սուբոտիչ՝ 2,5
Սոկրատիս՝ 3
[b]Մխիթարյան՝ 3[/b]
Ռոյս՝ 2
Կեհլ՝ 2
Բենդեր՝ 1,5
Կագավա՝ 3,5
Օբամեյանգ՝ 3,5