Փրկարարները բացել են փակ դուռը
Նոյեմբերի 9-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի հյուրասենյակի դուռը:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում 11 տարեկան երեխան քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: