1983 դիտում
16:53 08-11-2014
Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ զինծառայողները ևս մասնակցել են շաբաթօրյակին. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում իրականացված շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավված էին նաև Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: Նախաձեռնությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում այս անգամ ևս նախաձեռնությանը միացել էին Երևանի կայազորի մի շարք զորամասերի զինծառայողներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտների կուրսանտներ: Զինծառայողները, բաժանվելով տարբեր խմբերի, կանաչապատման, բարեկարգման և մաքրման աշխատանքների էին իրականացնում Երևանի և քաղաքին մերձակա տարբեր վայրերում:
Միջոցառման շրջանակում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում իրականացվող ծառատունկին մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով նախաձեռնությունը, Սեյրան Օհանյանը հավաստել է, որ բանակը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել նմանաբնույթ միջոցառումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2154 դիտում
18:30 12-04-2014
ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին. ֆոտոշարք
Այս բաժնից
724 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
706 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար