1292 դիտում
13:39 08-11-2014
Ծառատունկ Ազգային ժողովում. ֆոտոշարք
Խորհրդարանի այգում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել
են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր
Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծառատունկի մասնակիցները տնկել
են 15 թխկի եւ 15 հացենի:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, կարեւորելով
նման միջոցառումների անցկացումը, նշել է, որ Երեւան քաղաքում ունի տնկած երկու
ծառ, որոնք մշտապես գտնվում են իր խնամքի ներքո: Պարոն Թովմասյանի կարծիքով՝
եթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Երեւանում տնկի մեկ ծառ, մեր մայրաքաղաքը կլինի
ավելի գեղեցիկ, իսկ օդը՝ ավելի մաքուր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նկատել է, որ առաջին անգամ չէ, որ
որդու հետ մասնակցում է ծառատունկի: Պատգամավորն ասել է, որ մի քանի ծառ է
տնկել իր ծննդավայրում՝ Սպիտակում: Հովհաննես Սահակյանի համար ծառատունկն ունի
նոր կյանքի սկզբի եւ շարունակության խորհուրդ:
Նշենք, որ խորհրդարանի բակում տարին երկու անգամ կազմակերպվում է ծառատունկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
918 դիտում
16:00 09-04-2015
Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ
1367 դիտում
14:00 19-04-2014
Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակներ. ֆոտոշարք
1018 դիտում
20:50 08-12-2014
Ծառատունկ Ազգային ժողովի բակում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»