211652_close_icon
views-count1604 դիտում article-date 20:10 07-11-2014

Գյուղական շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր: Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոքրաքանակ աշակերտ ունեցող դպրոցները միավորել պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչը թույլ կտա նրանց կառավարումը կազմակերպել կենտրոնացված մեթոդներով: Վարչապետի խոսքով, այս գործընթացը կրթօջախների աշխատակիցների կրճատումներ չի ենթադրում, այլ ուղղակի դպրոցների իրավական կարգավիճակն է փոխում՝ դրանք միավորելով ՊՈԱԿ-ների մեջ: Քննարկվել է նաև գյուղական համայնքներում գործող բոլոր պետական մանկապարտեզները դպրոցներին կից՝ մեկ վարչական կառույցում միավորելու հարցը: Այդ համատեքստում ընդգծվել է, որ նպատակահարմար չէ փոքր մանկապարտեզներում առանձին վարչական հաստիքներ ունենալ: Որոշման ընդունման պարագայում՝ շրջվարչակազմերից որոշ ֆինանսատնտեսական հարցերի հետ կապված լիազորություններ կտրվեն նոր ստեղծվող ՊՈԱԿ-ներին՝ վարչակազմերի կրթության բաժիններին թողնելով միայն ուսումնադաստիարակչական գործառույթները:

Նմանատիպ նյութեր