ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի` աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:
«Դժվար թե որևէ մեկը Վլադիմիր Պուտինին «լավ տղա» անվանի: 2014թ-ին նա սկսեց հարևան Ուկրաինայի հետ պատերազմը և զավթեց Ղրրիմը, որի ընթացքում հրթիռակոծվեց քաղաքացիական մարդատար օդանավը: Սակայն դժվար թե որևէ մեկը նրան թույլ անվանի, քանի որ նա էներգետիկ հարուստ երկրի անբացատրելի, անհերքելի և անկանխատեսելի ղեկավարն է»,- գրում է Forbes-ը:
Ըստ ամերիկյան ազդեցիկ ամսագրի, երկրորդ հորիզոնականում այս տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է, երրորդում` Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: