1538 դիտում
16:28 07-11-2014
Ավարտվել է «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը
Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի վերջին մեկնարկած «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
«Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած փառատոնի եզրափակիչ օրվա առիթով կազմակերպված հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Կոտայքի մարզպետը ողջունել է փառատոնի մասնակից բոլոր նկարիչներին և հյուրերին, հերթական անգամ ընդգծել մարզի մշակութային առօրյայում իր ուրույն կարևորությունն ունեցող այս ձեռնարկի անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցել մարզի ստեղծագործողներին:
Կոտայքի մարզպետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ու «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով մարզում նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Փառատոնի փակման արարողության ընթացքում ելույթ են ունեցել նաև «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Երիցյանը և «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Ավետիսյանը` անդրադարձ կատարելով միջոցառման ձևաչափի կարևորություններին ու կազմակերպական մանրամասներին:
Ելույթներով են հանդես եկել նաև փառատոնի մասնակից գեղանկարիչները: Միջոցառման ավարտին «Վերածնունդ» խորագիրն ունեցող փառատոնին իրենց մասնակցությունն ունեցած 16 նկարիչներ պարգևատրվել են պատվոգրերով, իսկ նրանց կողմից հեղինակված շուրջ 50 աշխատանքներ առաջիկայում ցուցադրվելու են ինչպես մարզկենտրոնում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպվելիք ցուցահանդեսներում:
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
15:52 19-02-2015
«Վերածնունդ». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
1898 դիտում
18:21 23-10-2015
«Նռան հատիկ» մանկապատանեկան 15-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի «Վերածնունդ» խորագրի ներքո
Այս բաժնից
1006 դիտում
18:50 10-10-2024
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը
1039 դիտում
18:39 10-10-2024
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
1153 դիտում
18:17 10-10-2024
ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը