10770 դիտում
16:09 07-11-2014
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սպառնում է «քցվել» ԱԺ-ի շենքից
«Ես կքցվեմ էս շենքից, հորս արև»: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում «Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու» նախագծի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա ընդգծեց, որ այդ նախագիծը «գեղցիություն» է, այլ ոչ թե արտոնություն: Հետեւաբար կոչ արեց կոնկրետ առարկայական արտոնություններ տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին: Այնինչ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ դա լավ էլ արտոնություն է:
Ավելին, բուռն քննարկումների ընթացքում մի անեկդոտ հիշեց և պատմեց. «Վրացուն ասում են՝ ի՞նչ ես կերել, ասում է՝ ոչ մի բան: Իսկ, երբ վրացին է հարց տվողից հետաքրքրվում, վերջինս պատասխանում է, թե՝ վռիկ: Վրացին նկատում է, թե դա էլ բան է, ինչին ի պատասխան վռիկ կերածն ասում է. «Չեղավ-չեղավ, քո ոչ մի բանի չափ չեղա՞վ»»:
Նմանատիպ նյութեր
3644 դիտում
10:58 15-02-2017
Հրանտ Բագրատյանը չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում. Անահիտ Բախշյան. «Առավոտ»
1519 դիտում
09:28 30-01-2014
Հրանտ Բագրատյանը համոզված է, որ նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ. «168 ժամ»
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար