211652_close_icon
views-count1324 դիտում article-date 15:29 07-11-2014

ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակը` 07.11.2014 թ. դրությամբ

Եվրագավաթային հերթական շաբաթվանից հետո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակում գրանցված փոփոխությունները: ՈՒԵՖԱ-ի երկրների վարկանիշային աղյուսակը կազմվում է տվյալ երկրի ակումբների եվրագավաթային վերջին [b]5[/b] տարվա ելույթների հիման վրա: - [b]2[/b] միավոր հաղթանակի համար: - [b]1[/b] միավոր ոչ-ոքի դեպքում: 1999 թվականից ի վեր այդ միավորները կիսվում են այն դեպքում, երբ երկրների ակումբները դրանք վաստակում են եվրագավաթների որակավորման փուլերի ժամանակ: Այսինքն, որակավորման փուլում հաղթանակը գնահատվում է [b]1[/b] միավոր, իսկ ոչ-ոքին` [b]0,5[/b]: Բացի այդ հաշվի են առնվում նաև բոնուսային միավորները՝ - [b]1[/b] միավոր տրվում է այն դեպքում, երբ թիմը դուրս է գալիս եվրագավթաների 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր: - [b]4 [/b]միավոր տրվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու դեպքում: - [b]5[/b] միավոր է տրվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար: Վարկանիշային աղյուսակում չեն գրանցվում տեխնիկական պարտությունները, իսկ 11 մետրանոց ելքով խաղերի դեպքում հաշվի են առնում հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցված արդյունքը: Հաշվարկի համար տվյալ երկրի ակումբների եվրագավաթային ելույթների ընթացքում ձեռք բերված բոլոր միավորները գումարվում են և բաժանվում են եվրագավթաներում հանդես եկող տվյալ երկրի բոլոր ակումբների թվի վրա: ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս վերջին [b]5[/b] տարիների ընթացքում տվյալ երկրի գործակիցների ընդհանուր գումարը, որի շնորհիվ Եվրոպայի ակումբային մրցաշարերում որոշվում են համապատասխան երկիրը ներկայացնող ակումբների թիվը : [img]http://s019.radikal.ru/i630/1411/46/bc99b0e65038.png[/img]

Նմանատիպ նյութեր