1184 դիտում
15:17 07-11-2014
Արոնյան - Լիրեն պարտիայի 1-ին քայլը կատարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը
Մոսկվայում ընթացող “Տաշիր” Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարն այսօր ուներ պատվավոր հյուր: Մրցավայր էր ժամանել մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը մրցազպարեզ է ժամանել տուրի մեկնարկից մոտ տասը րոպե շուտ: Երկրի ղեկավարը նախ դիտել է Պետրոսյանի շախմատային ուղին բնութագրող որոշ լուսանկարներ, այնուհետև ողջունել մրցաշարի բոլոր մասնակիցներին և Լևոն Արոնյանի խնդրանքով կատարել c2-c4 քայլը, որով էլ ազդարարվել է ոչ միայն Արոնյան – Դին Լիրեն մրցավեճի, այլև 3-րդ տուրի բոլոր պարտիաների մեկնարկը: Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր, համաձայն որի, մեր դպրոցականների ուժեղագույն թիմը 2015թ.-ի հունիսին կմասնակցի դեռևս խորհրդային տարիներից մեծ հեղինակություն վայելող “Բելայա Լադյա” ուժեղագույն մրցաշարին:
3-րդ տուրի արդյունքները՝
Արոնյան – Լիրեն 1/2
Ինարկիև – Գելֆանդ 1/2
Գրիշչուկ – Մորոզևիչ 1 – 0
Լեկո – Կրամնիկ 1/2
Խաղացված 3 տուրերից հետո՝
1. Գրիշչուկ – 3
2. Կրամնիկ – 2
3. Լիրեն – 1.5
4. Լեկո – 1.5
5. Արոնյան – 1.5
6. Մորոզևիչ – 1
7. Գելֆանդ – 1
8. Ինարկիև – 0.5
Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ նոյեմբերի 8-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի մրցաշարի միանձնյան առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Նմանատիպ նյութեր
13177 դիտում
19:38 10-03-2018
Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Դին Լիրեն. ուղիղ միացում
12669 դիտում
18:00 19-03-2018
Հավակնորդների մրցաշար. Լիրեն-Արոնյան. ուղիղ միացում
Այս բաժնից
1780 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2017 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2188 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն