211652_close_icon
views-count1036 դիտում article-date 15:28 07-11-2014

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ցուցանիշները

Նոյմեբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պտուղ-բանջարեղենի մթերման արդյունքներն ու ամփոփվեցին արտահանման ցուցանիշները: Համաձայն ներկայացված ցուցանիշների` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղեն վերամշակող 40 և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 230.6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5.9 մլրդ. դրամի) և խաղող (28.0 մլրդ. դրամի), այդ թվում` 33.5 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 23.1 հազար տոննա լոլիկ, 13.1 հազար տոննա պտուղ և 184.0 հազար տոննա խաղող: «Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ընդհանուր ծավալը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 6.7 հազար տոննայով, կամ 3 տոկոսով: Խաղողի մթերման 1 կգ-ի միջին գինը կազմել է 152.1 դրամ, նախորդ տարվա 146.2 դրամի համեմատությամբ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են նաև պտուղ-բանջարեղենի մթերման գները, մասնավորապես՝ լոլիկի մթերման միջին գինը գերազանցել է 40 դրամը՝ նախորդ տարվա 36.9 դրամի դիմաց»,-իր խոսքում նշեց Ռոբերտ Մակարյանը: Ռոբերտ Մակարյանը նաև հայտնեց, որ մինչև մթերումների սկսվելը պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել էին 11965 պայմանագիր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 20 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 112.5 մլն. դրամ կանխավճար և 675.1 մլն. դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն: «Այս տարի արձանագրվել է նաև մթերվող պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում: Վճարումների մեծ մասը կատարվել է անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում: Նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղենի մթերումների դիմաց կատարված վճարումները կազմում են 95.9 տոկոս կամ 5946.7 մլն դրամից վճարվել է 5702.1 մլն դրամը, իսկ խաղողի մթերումների դիմաց՝ 91.6 տոկոս կամ 27993.0 մլն դրամից վճարվել է 25638.0 մլն դրամը: Վճարման ենթակա մնացած 2599.6 մլն դրամը, ըստ ընկերությունների հավաստիացման ամբողջությամբ կվճարվեն մինչև տարեվերջ»,-հավելեց Մակարյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ամփոփեց նաև տարվա ընթացքում 2014 թվականի պտուղբանջարեղենի արտահանման տվյալները: Ըստ այդմ` նոյեմբերի 6-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 40244.9 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 12716.9 տոննա պտուղ, որից 5605.1 տոննա խաղող, 2963.8 տոննա դեղձ, 6945.6 տոննա բանջարեղեն և 20582.3 տոննա կարտոֆիլ: 2013 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 47327.4 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 31067.5 տոննա պտուղ, որից 4500.5 տոննա խաղող, 974.1 տոննա դեղձ, 16259.9 տոննա բանջարեղեն և 10369.5 տոննա կարտոֆիլ, իսկ 2013 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 64505.1 տոննա պտուղբանջարեղեն և կարտոֆիլ, որից` 23258.9 տոննա ծիրան, 7562.8 տոննա խաղող, 6379.6 տոննա բանջարեղեն և 23978.2 տոննա կարտոֆիլ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի հավաստմամբ 2014 թվականի արտահանման ծավալների նվազումը 2013 թվականի համեմատությամբ պայմանավորված է ծիրանի բերքի սակավությամբ, քանի որ նախորդ տարի արտահանված թարմ պտուղբանջարեղենի ընդհանուր ծավալի ավելի քան 36 տոկոսը կազմել է ծիրանը:

Նմանատիպ նյութեր