606 դիտում
14:06 07-11-2014
Երևանցիների առաջարկները կընդգրկվեն մայրաքաղաքի ծրագրերում
Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին վարչական բոլոր շրջանների կենտրոնական, մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ», որոնց միջոցով ևս քաղաքացիները կարողանում են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել քաղաքային իշխանություններին։ Քաղաքացիների նամակները պարբերաբար հավաքվում են, ամփոփվում և ներառվում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում:
«Քաղաքում տեղադրված այս տաղավարները երևանցիների համար ևս մեկ հնարավորություն են ստեղծում մասնակցելու քաղաքի զարգացման ծրագրերին՝ իրենց առաջարկություններով:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Առաջարկությունների տաղավարներն» արդեն հավաքվել են, բոլոր առաջարկություններն ամփոփվում են, իսկ դրանցից առավել առարկայականները և իրատեսականները ներառվում են քաղաքապետարանի և վարչական շրջանների զարգացման ծրագրերում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Նմանատիպ նյութեր
5799 դիտում
20:37 17-03-2017
ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները
4012 դիտում
16:29 29-05-2017
Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
3067 դիտում
22:55 02-10-2017
Համայնքային ենթակայության շախմատի դպրոցների աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
Այս բաժնից
664 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
655 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար