«Բորոդինո»-ն պարտքը մարելու համար վաճառում է գործարանի սարքավորումները. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Բորոդինո» պահածոների գործարանը ծանր կացության մեջ է հայտնվել: Տնօրինությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանը երեկ ասել է, որ իրենք խնդիրը լուծելու համար փորձել են վարկ վերցնել, բայց ապարդյուն:
«Հայաստանյան բանկերը վարկ չեն տալիս, քանի որ բանկերից մեկին պարտք ենք 750 հազ. դոլար: Երկու շաբաթում կմարենք գոյացած պարտքը»,- ասել է Աղայանը: Նա խոստովանել է, որ պարտքը մարելու համար ստիպված վաճառելու են ընկերության շատ կարեւոր սարքավորումները»,-նշել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: