211652_close_icon
views-count1014 դիտում article-date 21:30 06-11-2014

Միգրացիայի արդի խնդիրները ՀՀ ԳԱԱ-ում անցկացվող միջազգային գիտաժողովում

ՀՀ ԳԱԱ-ում նոյեմբերի 6-ին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանաներում իր աշխատանքը սկսեց «Միգրացիայի դերը Եվրասիայի ուղարկող եւ ընդունող երկրների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացման գործընթացում. Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ» խորագրով 6-րդ միջազգային գործնական գիտաժողովը: Գիտաժողովը մեկնարկել է նոյեմբերի 5-ին` Մոսկվայում եւ կշարունակի իր աշխատանքը Երեւանում նոյեմբերի 6-ին եւ 7-ին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 40 մասնագետներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Հայաստանից: Գիտաժողովն անցկացնում ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը: Հայաստանի բնակչության արտահոսքի ծավալները բավականին լուրջ են եւ այդ պատճառով Հայաստանում միգրացիայի խնդիրները, միգրացիոն հոսքերի կարգավորման հարցերը ոչ միայն գիտական, այլ նաեւ էական քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն: Հայաստանը մտել է Մաքսային միություն եւ ինտեգրվելու է Եվրասիական միությանը: Դա իր հերթին ստեղծում է նոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններ հետագա զարգացումների համար: Ակնհայտ է, որ կձեւավորվի նոր միգրացիոն տարածք այդ թվում եւ հայ աշխատանքային միգրանտների համար: Այս մասին նշում են միջազգային գիտաժողովի մասնագետները: Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ Գիտութունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի, Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր