211652_close_icon

Իբրահիմովիչը ապաքինվել է վնասվածքից

views-count699 դիտում article-date 17:32 06-11-2014
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է կրնկի վնասվածքից և վերսկսել է մարզումները: Ինչպես հայտնում է Goal.com-ը, շվեդ ռմբարկուն կկարողանա մասնակցել Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում «Մարսել»-ի հետ կայանալիք խաղին: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել երկու ամիս ժամանակահատվածով: Վերջին անգամ Շվեդիայի հավաքականի խաղացողը խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 21-ին «Լիոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ:

Նմանատիպ նյութեր