Մեր ձգտումներն ուղղված չեն որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ. Վրաստանի վարչապետ
Մենք Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումն անվանում ենք վերադարձ դեպի եվրոպական ընտանիք: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ տարածքային վեճից հետո Վրաստանն իր տնտեսական ճակատագիրն ու ապագան կապում է Եվրամիության հետ, որի հետ այս տարվա հոինիսին ազատ առևտրի մասին պայմանագիր էր կնքել:
«Մենք ընդհանուր մշակույթ ունենք, և որ ամենակարևորն է, արժեքները, որոնցով մենք ցանկանում ենք ապրել լավագույն Վրաստանում»,-ասելէն Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի ձգտումն ուղղված չէ ոչրևէ այլ երկրի դեմ, այդ թվում և Ռուսաստանի: