211652_close_icon
views-count621 դիտում article-date 15:18 06-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 5-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաև խարդախության՝ 6, գողության՝ 6, կաշառակերության՝ 2, որսագողության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր