211652_close_icon
views-count959 դիտում article-date 14:53 06-11-2014

Վեճ և դանակահարություն՝ շքամուտքում

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ` 1985 թ. ծնված Վլադիմիր Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, դանակով հարվածել ձախ ձեռքի դաստակին և պատճառել վնասվածքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ Վլադիմիր Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր