1500 դիտում
10:23 06-11-2014
ՀՀԿ-ն և եռյակը հնարավոր է հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով` հնարավոր է` առաջիկայում ՀՀԿ-ն և ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին:
«Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաև կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման` նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաև ընտրական օրենսգիրքը: Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում:
Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների և սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5033 դիտում
09:20 11-02-2020
Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին․ «Իրատես»
4759 դիտում
16:57 08-11-2017
Բեռլինը կոչ է արել Փհենյանին ընդունել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ-ի առաջարկը
Այս բաժնից
1249 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»