Չեմպիոնների լիգա. «Բավարիա»-ն միացավ «Ռեալ»-ին և «Բորուսիա»-ին. տեսանյութ
Հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ևս մեկ մասնակցի անուն: Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ նման պատվի արժանացավ Մյունխենի «Բավարիա»-ն, որը 4-րդ տուրում սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմա»-ի դարպասը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր գերմանական թիմի 7:1 հաշվով հաղթանակով:
Այսպիսով «Բավարիա»-ն խմբային փուլում իր 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դարձավ E խմբի հաղթողը: Հարկ է նշել, որ երեկ փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր էին նվաճել Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
«Բավարիա» - «Ռոմա»՝2:0
Գոլեր՝ Ռիբերի 38՛, Գյոտցե 64՛