Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել, ինչպես նաև չի ընդունել որևէ մրցանակ:
Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է նաև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: