«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են կալանավորի ինքնասպանության փորձը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են կալանավոր Արմեն Թամարյանի ինքնասպանության փորձը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ Արմեն Թամարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:
Ներկա պահին կալանավորի վիճակը լավ է գնահատվում: